«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԱՐՑԱԽ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/521 Ա

18.10.2023

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԱՐՑԱԽ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.10.2023թ. թիվ 44 արձանագրություն) և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի 13.10.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԱՐՑԱԽ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի «ԱՐՑԱԽ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ