«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/520 Ա
18.10.2023
«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 50,000,000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով և 20,000,000 (քսան միլիոն) ԵՎՐՈ ծավալով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն 2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 44 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 50,000,000 (հիսուն միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով և 20,000,000 (քսան միլիոն) ԵՎՐՈ ծավալով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ