«Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/519 Ա
18.10.2023
«Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 44 արձանագրություն) և քննարկելով «Շիրո Մենեջմենթ» ՍՊԸ կողմից՝ «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ