«ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՄԱ ՌԻԵԼԻԹԻ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/517 Ա

17.10.2023

«ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՄԱ ՌԻԵԼԻԹԻ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 43 արձանագրություն), «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից՝ «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՄԱ ՌԻԵԼԹԻ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի սեպտեմբերի 6-ին, սեպտեմբերի 29-ին և հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 13.09.2023թ. թիվ 1/462 Ա որոշմամբ կասեցված՝ «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՄԱ ՌԻԵԼԹԻ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ