«ՍԱՐԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/516 Ա

13.10.2023

«ՍԱՐԻՆ» ՍՊԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի  գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 03.10.2023 թ. թիվ 174Ա որոշումը և հաշվի առնելով «ՍԱՐԻՆ» ՍՊԸ-ի կողմից 06.10.2023 թ. ներկայացված դիմումը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ՍԱՐԻՆ» ՍՊԸ-ին (արտարժույթի առուվաճառքի թիվ 868 լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը (հասցե՝ «ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Իսակովի փողոց 73-75 հողամաս):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության տնօրինության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ