«ՆՅՈՒ ՍՏՈԿ» ՓԲԸ «ՋԵՆԵՐԵԱԼ ԻՄՎԵՍԹՄԵՆԹՍ» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/515 Ա

12.10.2023

«ՆՅՈՒ ՍՏՈԿ» ՓԲԸ-ի «Ջեներալ Ինվեստմենթս» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները»  կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ՆՅՈՒ ՍՏՈԿ» ՓԲԸ կողմից «ՆՅՈՒ ՍՏՈԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Ջեներալ Ինվեստմենթս» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 10.10.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

 

 Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Գրանցել «ՆՅՈՒ ՍՏՈԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության «Ջեներալ Ինվեստմենթս» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

  

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ