ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/508 Ա

05.10.2023

ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից 11.09.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Ցոլակ Մալխասյանին ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ