«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/504 Ա
04.10.2023
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005 թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (04.10.2023 թ. թիվ 42 արձանագրություն) և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 27.09.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Կարեն Բաբայանին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ վարչության անդամի և ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոններում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ