Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի ներկայացուցչության գործունեության դադարեցումը թույլ տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/500 Ա
27.09.2023
Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի ներկայացուցչության գործունեության դադարեցումը թույլ տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է.1) կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության եւ թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 77-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.09.2023թ. թիվ 41 արձանագրություն), քննարկելով «Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 15.09.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Թույլ տալ Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսելխոզբանկ» ԲԸ-ի ներկայացուցչության գործունեության դադարեցումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ