«ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/481 Ա
22.09.2023
«ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 39 արձանագրություն), քննարկելով «ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ի կողմից «ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի օգոստոսի 17-ին, 2023 թվականի սեպտեմբերի 7-ին և 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 23.08.2023թ. թիվ 1/426 Ա որոշմամբ կասեցված՝ «ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ