«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության՝ ՀՀ տարածքից դուրս ներկայացուցչության ստեղծմանը նախնական համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/478 Ա
20.09.2023
«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության՝ ՀՀ տարածքից դուրս ներկայացուցչության ստեղծմանը նախնական համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի գլուխ 10-ը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.09.2023թ. թիվ 40 արձանագրություն) և «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության 23.08.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Տալ նախնական համաձայնություն «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության՝ ՀՀ տարածքից դուրս ներկայացուցչության ստեղծմանը՝ «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցչություն» անվանմամբ (հասցե՝ Իտալիա, Միլան, 20123, Վիա Բորրոմեի 2):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ