«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/477 Ա
20.09.2023
«Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.09.2023թ. թիվ 40 արձանագրություն) և «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ի՝ 23.08.2023թ. և 25.08.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վերստուգողի պաշտոնում գրանցված Արսեն Խաչատրյանին:
2. Գրանցումից հանել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոններում գրանցված Եվգենյա Հայրիյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ