«Արֆին» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Էջմիածին», «Արմավիր» և «Գորիս» ներկայացուցչությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/476 Ա
19.09.2023
«Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Էջմիածին», «Արմավիր» և «Գորիս» ներկայացուցչությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 5-րդ գլուխը, հաշվի առնելով «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 24.08.2023թ. և 31.08.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Էջմիածին» ներկայացուցչությունը:
2. Գրանցել «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արմավիր» ներկայացուցչությունը:
3. Գրանցել «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գորիս» ներկայացուցչությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ