«Արֆին» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արտաշատ» ներկայացուցչությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/475 Ա

19.09.2023

«Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արտաշատ» ներկայացուցչությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 5-րդ գլուխը, հաշվի առնելով «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 08.09.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արտաշատ» ներկայացուցչությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ