«Բրիդջ Կապիտալ» Լուծարվող ՓԲԸ լուծարային հաշվեկշիռը հաստատելու, ընկերությունը լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/466 Ա
13.09.2023
«Բրիդջ Կապիտալ» Լուծարվող ՓԲԸ լուծարային հաշվեկշիռը հաստատելու, ընկերությունը լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1», «Ը» կետերը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 02.02.2018թ. թիվ 11-Ն որոշմամբ հաստաված «Ֆինանսական կազմակերպությունների ինքնալուծարման նախնական համաձայնության, ինքնալուծարման թույլտվության տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի, լուծարային կառավարչի և հիփոթեքային կառավարչի որակավորման պահանջները, լուծարային հանձնաժողովի, ժամանակավոր ադմինիստրացիայի և լուծարային կառավարչի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգը, պարբերականությունը և ժամկետները, լուծարային հանձնաժողովի և լուծարային կառավարչի կողմից հրապարակվող տեղեկությունների ցանկը, հրապարակման կարգը և ձևը, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրի ձևը» կանոնակարգ 20-ի 107-րդ կետը, ««Բրիդջ Կապիտալ» ՓԲԸ-ին լուծարման թույլտվություն տալու և ներդրումային ընկերության թիվ ՆԸ0015 լիցենզիան ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 24.05.2022թ.-ի թիվ 82 Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (13.09.2023թ. թիվ 39 արձանագրություն) և «Բրիդջ Կապիտալ» Լուծարվող ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն)՝ 15.08.2023թ., 24.08.2023թ., 01.09.2023թ. և 05.09.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրությունները և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաստատել «Բրիդջ Կապիտալ» Լուծարվող ՓԲԸ-ի լուծարային հաշվեկշիռը (ամփոփ լուծարային հաշվեկշիռը):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում գրառում կատարել ներդրումային ընկերությունների գրանցումների մատյանում Ընկերությունը գրանցումից հանելու մասին, որից հետո «Բրիդջ Կապիտալ» Լուծարվող ՓԲԸ-ն համարել լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ