«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Մարտունի» և «Մարտակերտ» մասնաճյուղերի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/463 Ա
13.09.2023
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Մարտունի» և «Մարտակերտ» մասնաճյուղերի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 69-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (13.09.2023թ. թիվ 39 արձանագրություն) և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 18.08.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Մարտունի» և «Մարտակերտ» մասնաճյուղերի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ