«ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՄԱ ՌԻԵԼԹԻ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/462 Ա
13.09.2023
«ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՄԱ ՌԻԵԼԹԻ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 39 արձանագրություն) և քննարկելով «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ կողմից՝ «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՄԱ ՌԻԵԼԹԻ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՄԱ ՌԻԵԼԹԻ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ