«ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/449 Ա
06.09.2023
«ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 220-րդ հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (06.09.2023 թվականի թիվ 38 արձանագրություն) և քննարկելով 14.08.2023թ.՝ «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման ու լիցենզավորման դիմումը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «ԷՔՎԻՖԱՅ ԷՅ-ԷՄ» փակ բաժնետիրական ընկերության՝ որպես ներդրումային ընկերություն գրանցման և լիցենզավորման դիմումի քննության մեկամսյա ժամկետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ