«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ «Վարդանանց» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/441 Ա

30.08.2023

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Վարդանանց» մասնաճյուղը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (30.08.2023թ. թիվ 37 արձանագրություն) և «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի՝ 07.06.02023թ., 26.06.2023թ., 07.07.2023թ., 18.07.2023թ. և 29.08.2023թ․միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ «Վարդանանց» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ