«ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/439 Ա
30.08.2023
«ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» Կանոնակարգ 17/01-ի 10-րդ գլուխը և 96-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (30.08.2023թ. թիվ 37 արձանագրություն) և «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության 30.05.2023թ., 16.08.2023թ. և 23.08.2023թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Արագած Ասատրյանին:
2. «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնում գրանցել Աշոտ Առուշանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ