«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/434 Ա
30.08.2023
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2023 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ծավալով՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի օգոստոսի 30-ի թիվ 37 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից 2023 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված արժեկտրոնային անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ