«Ինվիա Ինվեսթմենթս» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/431 Ա

23.08.2023

«Ինվիա Ինվեսթմենթս» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի գրանցման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 4/05-ի 72-րդ կետը, 85-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (23.08.2023թ. թիվ 36 արձանագրություն) և «Ինվիա Ինվեսթմենթս» ՓԲԸ 12.07.2023թ. և 26.07.2023թ միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Ինվիա Ինվեսթմենթս» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Վլադիմիր Թալայանին:
2. Գրանցել Կարեն Սահակյանին «Ինվիա Ինվեսթմենթս» ՓԲԸ ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ