«ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/426 Ա
23.08.2023
«ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի օգոստոսի 23-ի թիվ 36 արձանագրություն) և քննարկելով «ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ կողմից՝ «ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի օգոստոսի 17-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Կասեցնել «ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ