«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/418 Ա

18.08.2023

«Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.07.2023թ. թիվ 31 արձանագրություն և 16.08.2023թ. թիվ 35 արձանագրություն) և «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության 29.06.2023թ., 13.07.2023թ. և 08.08.2023թ. միջնորդագրերը`

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցումից հանել «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Շոքուհսադաթ Թահերզադեին:
2. «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Մոհամմադ Հոսեին Աբբասիին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ