«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴ I» ՓԲԸ կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/417 Ա

17.08.2023

«ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴ I» ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 23-րդ կետը, հաշվի առնելով «Գրանատուս Վենչուրս» ՓԲԸ-ի կողմից «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴ I» ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխությունները գրանցելու համար 15.08.2023թ. և 16.08.2023թ. ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ո ւ մ ե մ.

1. Գրանցել «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴ I» ՓԲԸ-ի կանոնադրությունում կատարված փոփոխությունները` կապված «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐ ՖՈՆԴ I» ՓԲԸ-ի գործունեության ժամկետի երկարաձգման հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ