«Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/416 Ա
16.08.2023
«Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը և հաշվի առնելով «Արմ Թեքնոլոջի» ՍՊԸ (նախկին կառավարիչ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամ) կողմից «Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 15.08.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Գրանցել «Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ կապված ֆոնդի կառավարչի փոփոխության (նոր կառավարչի անվանումն է՝ «Արմ Թեքնոլոջի» ՍՊԸ) և ֆոնդի անվանափոխության հետ (ֆոնդի նոր անվանումն է՝ «Արմ Թեքնոլոջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արար Թեքնոլոջի» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ