Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 19.07.2023 թ. թիվ 1/376 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/406 Ա
08.08.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 19.07.2023 թ. թիվ 1/376 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետը և 34-րդ հոդված 1-ին մասը, հաշվի առնելով «Մելլաթ բանկ» փակ բաժնետիրական ընկերության 29.06.2023 թ. միջնորդագիրը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 19.07.2023 թ. թիվ 1/376Ա որոշման առաջին կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ՝ Արմեն Նուրբեկյան