«Արամազդ Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վիշապ Գլոբալ Ինվեսթ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/405 Ա

08.08.2023

«Արամազդ Ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վիշապ Գլոբալ Ինվեսթ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի օգոստոսի 2-ի թիվ 33 արձանագրություն), «Արամազդ ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Արամազդ ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վիշապ գլոբալ ինվեսթ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 10.04.2023 թ․ և 26.07.2023 թ․ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 19.04.2023 թ. թիվ 1/193Ա որոշմամբ կասեցված՝ «Արամազդ ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վիշապ գլոբալ ինվեսթ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                       Արմեն Նուրբեկյան