«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Սևան» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/403 Ա

02.08.2023

«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Սևան» մասնաճյուղը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (02.08.2023թ. թիվ 33 արձանագրություն) և «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 23.06.2023 թ., 07.07.2023 թ., 19.07.2023 թ. և 28.07.2023 թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Սևան» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ՝                       Արմեն Նուրբեկյան