«ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/399 Ա
31.07.2023
«ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.05.2007թ. թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 25.07.2023թ. թիվ 110 Ա որոշումը և հաշվի առնելով «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ի կողմից 27.07.2023թ. ներկայացված դիմումը՝
Ո ր ո շ ո ւ մ ե մ.
1. Համաձայնություն տալ «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին (արտարժույթի առուվաճառքի թիվ 769/1 լիցենզիա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը (հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Վանատուր թաղամաս, Զորավար Անդրանիկի պողոտա 66):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Արմեն Նուրբեկյան