«Արֆին» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկային կազմակերպության գործունեության տիպը փոփոխելու միջնորդագրին համաձայնություն տալու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/393 Ա
26.07.2023
«Արֆին» Վարկային Միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկային կազմակերպության գործունեության տիպը փոփոխելու միջնորդագրին համաձայնություն տալու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 7-րդ գլխի 45-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (26.07.2023թ. թիվ 32 արձանագրություն) և «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 15.06.2023թ., 07.07.2023թ., 14.07.2023թ. և 20.07.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Տալ համաձայնություն «Արֆին» Վարկային Միություն Սահմանափակ Պատասխանատվությամբ ընկերության տիպը (խումբը) ունիվերսալ վարկային կազմակերպություն տիպի (խմբի) փոփոխելու մասին միջնորդագրին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Արմեն Նուրբեկյան