«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/391 Ա

26.07.2023

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (26.07.2023թ. թիվ 32 արձանագրություն) և հաշվի առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 25.05.2023թ., 22.06.2023թ., 14.07.2023թ. և 25.07.2023թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում գրանցել Աննա Օսիպյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                          Արմեն Նուրբեկյան