«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/389 Ա

25.07.2023

«ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.07.2023թ. թիվ 31 արձանագրություն), «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձանց՝ Գրիգորի Տրուբկինի և Վաչագան Գրիգորյանի կողմից լիազորված անձ Արթուր Յոլյանի կողմից 23.12.2022թ., 17.05.2023թ., 23.06.2023թ., 29.06.2023թ., 04.07.2023թ. և 11.07.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Գրիգորի Տրուբկինին «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
2. Գրանցել Վաչագան Գրիգորյանին «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
3. Գրանցել Արթուր Յոլյանին «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:

4. Գրանցել Ֆաբրից Տիշհաուզերին «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
5. Գրանցել Արմեն Ազիզյանին «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
6. Գրանցել Աստղիկ Ավետիսյանին «ՆՅՈՒ ՎԵՆՉՈՒՐ ԲՐՈՔԵՐԻՋ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                           Արմեն Նուրբեկյան