«ԷՖԵՍ» ԱՓԲԸ ղեկավարներին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/388 Ա

25.07.2023

«ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 178-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (12.07.2023թ. արձանագրություն թիվ 29), «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձ «Ինթելլիջենթ մենեջմենթ» ՍՊԸ-ի կողմից 17.04.2023թ., 05.05.2023թ․, 18.05.2023թ․, 22.05.2023թ․, 24.05.2023թ․, 14.06.2023թ․, 19.06.2023թ․, 20.06.2023թ․, 22.06.2023թ․, 29.06.2023թ․, 30.06.2023թ., 03.07.2023թ. և 07.07.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Լևոն Ալթունյանին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
2. Գրանցել Ջորջիո Կալլեգարիին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
3. Գրանցել Մասիս Վարդանյանին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
4. Գրանցել Մխիթար Մելիք-Շահնազարյանին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
5. Գրանցել Տիգրան Փինաջյանին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնում:
6. Գրանցել Լիլիթ Շմավոնյանին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
7. Գրանցել Իրինա Արությունովային «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
8. Գրանցել Ադրինե Թումանյանին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
9. Գրանցել Քնար Պետրոսյանին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
10. Գրանցել Ռաֆայել Ավագյանին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության պատասխանատու ակտուարի պաշտոնում:
11. Գրանցել Պավել Աննենկովին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում:
12. Գրանցել Ցոյ Կոնստանտինին «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում:
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`        Արմեն Նուրբեկյան