«Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/387 Ա
25.07.2023
«Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարներին գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (12.07.2023թ. թիվ 29 արձանագրություն), «Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող՝ «Բետա ՖՏ» ՍՊԸ-ի միակ մասնակից Արարատ Մկրտչյանի կողմից 30.05.2023թ., 12.06.2023թ․ և 26.06.2023թ․ ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել Արարատ Մկրտչյանին «Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում:
2. Գրանցել Արգամ Աբրահամյանին «Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում:
3. Գրանցել Արմինե Ասոյանին «Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Արմեն Նուրբեկյան