«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/386 Ա

25.07.2023

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 2-րդ ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (12.07.2023թ. թիվ 29 արձանագրություն) և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի՝ 19.06.2023թ. և 12.07.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Լիլիթ Շմավոնյանին:
2. Գրանցումից հանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցված Իրինա Արությունովային:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                 Արմեն Նուրբեկյան