«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/384 Ա

23.07.2023

«Ա 3» ՍՊԸ-ի «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հուլիսի 19-ի թիվ 31 արձանագրություն), «Ա 3» ՍՊԸ-ի կողմից՝ «Ա 3» ՍՊԸ-ի «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի հուլիսի 3-ին և 14-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 12.07.2023թ. թիվ 1/358Ա որոշմամբ կասեցված՝ «Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ` Արմեն Նուրբեկյան