«ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/383 Ա

23.07.2023

«ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հուլիսի 12-ի թիվ 29 արձանագրություն), «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի կողմից՝ «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի հունիսի 14-ին և 2023 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 21.06.2023թ. թիվ 1/309Ա որոշմամբ կասեցված՝ «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ`                   Արմեն Նուրբեկյան