«Արֆին» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/380 Ա

21.07.2023

«Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 15.06.2023թ., 27.06.2023թ. և 14.07.2023թ. միջնորդագրերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Անահիտ Գաբրիելյանին:
2. Գրանցումից հանել «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գայանե Ֆանդունցին:
3. Գրանցումից հանել «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Սամսոն Դանիելյանին:
4. «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Արտակ Մելիքսեթյանին:
5. «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Կարինե Սարգսյանին:
6. «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Մարինե Ղուշչյանին:
7. «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Պետրոս Ադամյանին:
8. «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Ռուբեն Մելիքյանին:
9. «Արֆին» Վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Տիգրան Դոխոլյանին:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:



ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ