«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/379 Ա
19.07.2023
«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (19.07.2023թ. թիվ 31 արձանագրություն) և «Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության՝ 26.05.2023թ., 22.06.2023թ. և 12.07.2023թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
1. «Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում գրանցել Վիկտորյա Քոչարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ