«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ-ի «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/372 Ա

19.07.2023

«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ-ի «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 31-րդ կետը և հաշվի առնելով «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԲԸ-ի «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 17.07.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը

Ո ր ո շ ու մ ե մ .

1. Գրանցել «ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» փակ բաժնետիրական ընկերության «ԲԵՐՔԼԻ ՊՐԵՄԻԵՐ ՖՈՆԴ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ