«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ «ՄԽՉՅԱՆ» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/365 Ա

14.07.2023

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՄԽՉՅԱՆ» մասնաճյուղը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.07.2023 թ. թիվ 30 արձանագրություն) և «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության 30.06.2023 թ. և 06.07.2023 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության «ՄԽՉՅԱՆ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ