«Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/358 Ա
12.07.2023
«Ա3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հուլիսի 12-ի թիվ 29 արձանագրություն) և քննարկելով «Ա 3» ՍՊԸ-ի կողմից ««Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդ»-ի կանոնները գրանցելու համար 2023 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ .
1. Կասեցնել «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ