Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/353 Ա
07.07.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.07.2014 թ. թիվ 206-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման մասին» կարգի 2-րդ կետը, հաշվի առնելով «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ միակ մասնակից Ներսես Սարինյանի կողմից 14.06.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում` կապված «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ կանոնադրական կապիտալի չափի նվազեցման հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ