«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/352 Ա

04.07.2023

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (04.07.2023թ. թիվ 28 արձանագրություն) և «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ` 15.05.2023թ., 07.06.2023թ. և 15.06.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթուղթը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Տիգրան Պետրոսյանին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գործադիր մարմնի անդամի պաշտոնում:
2. Գրանցել Գրեգոր Կուչարսկիին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գործադիր մարմնի անդամի պաշտոնում:
3. Գրանցել Անի Մակարյանին «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գործադիր մարմնի անդամի պաշտոնում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ