«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/348 Ա
04.07.2023
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (04.07.2023թ. թիվ 28 արձանագրություն), ինչպես նաև «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ 07.06.2023թ. միջնորդագրերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Գեղամ Գևորգյանին:
2. «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Տաթևիկ Ջանոյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ