«ԷՔՍՉԵՅՆՋ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը համաձայնություն տալու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/346 Ա

04.07.2023

«ԷՔՍՉԵՅՆՋ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող  համակարգչային ծրագրի գործարկմանը   համաձայնություն տալու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 113-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 27.06.2023թ. թիվ 96 Ա որոշումը և հաշվի առնելով «ԷՔՍՉԵՅՆՋ ԷՔՍՊՐԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի հունիսի 30-ին ներկայացված դիմումը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Համաձայնություն տալ «ԷՔՍՉԵՅՆՋ ԷՔՍՊՐԵՍ» ՍՊԸ-ին («ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի հունիսի 27-ի թիվ 96 Ա որոշմամբ տրամադրված թիվ 462/2 լիցենզիայի հիման վրա արտարժույթի առուվաճառքի գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող համակարգչային ծրագրի գործարկմանը (հասցե՝ «ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանման սրահի մաքսային վերահսկողության գոտի»):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությանը` կատարել համապատասխան ծրագրի տեղադրումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ