«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ԼՈՒԾԱՐՎՈՂ ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարներին գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/345 Ա

03.07.2023

«ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ԼՈՒԾԱՐՎՈՂ ՈՒՎԿ ՓԲԸ ղեկավարներին գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 29.12.2020թ. ««ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին լուծարման թույլտվություն տալու և վարկային գործունեության թիվ 21 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» թիվ 223 Ա որոշումը և «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ԼՈՒԾԱՐՎՈՂ ՈՒՎԿ ՓԲԸ՝ 06.06.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ԼՈՒԾԱՐՎՈՂ ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արտաշես Տոնոյանին:
2. Գրանցումից հանել «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ԼՈՒԾԱՐՎՈՂ ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Մարեկ Կույավային:
3. Գրանցումից հանել «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ԼՈՒԾԱՐՎՈՂ ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Լաշա Էրեդելի Բզարաշվիլիին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ