Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ իրականացնելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
 ՈՐՈՇՈՒՄ

12/04/2011թ. թիվ 1/360Ա

Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ իրականացնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 391 հոդվածը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությանը արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած հետևյալ անձանց մոտ իրականացնել ստուգումներ ՀՀ օրենսդրությանը փոխանակաման կետերի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակներով:
  2. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը համաձայն հավելվածի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ՝   ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ