Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ իրականացնելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
 ՈՐՈՇՈՒՄ

20/01/2012թ. թիվ 1/30Ա

Արտարժույթի փոխանակման կետերում ստուգումներ իրականացնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 391-րդ  հոդվածը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

  1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությանը արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած հետևյալ անձանց մոտ (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2012 թվականի հունվարի 23-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնել ստուգումներª ՀՀ օրենսդրությանը փոխանակաման կետերի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով:
  2. Հաստատել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի ցանկը համաձայն հավելվածի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ`  ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ